-
27.10.2020|
21:46
ՀՀ ՊՆ-ն և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
-
27.10.2020|
21:44
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությունը վայելող գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ ռուսական օդուժը թիրախավորել էր Թուրքիայի սահմանին կենտրոնացած զինյալների «Ֆայլակ աշ-Շամ» ճամբարը՝ զոհվել էին 50, վիրավորվել՝ 100 գրոհայիններ։
-
27.10.2020|
21:43
France 24 հեռուստաընկերությունը պնդում է՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների ժխտումներին, համացանցում՝ նախևառաջ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում են՝ սիրիացի վարձկանները Ադրբեջանում են։
-
27.10.2020|
13:46
Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում:
-
27.10.2020|
13:43
ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ եղել է թշնամու ահ ու սարսափը՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
27.10.2020|
13:41
Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է
Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
-
27.10.2020|
13:39
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
27.10.2020|
13:38
Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։
-
27.10.2020|
13:30
Գիշերը Արցախի խաղաղ բնակավայրերում իրադրությունը ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, սակայն իրավիճակը շարունակել է լարված մնալ Ասկերանի վերին շրջանում, որտեղ երեկ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել՝ հայտնեցին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
-
27.10.2020|
13:29
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: